Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N296-Ա որոշման պահանջները և հաշվի առնելով ՀՀ-ում և ԼՂՀ-ում տիրող պատերազմական դրությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2020թ. բյուջեի «Կառավարչական ապարատ» ծրագրի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազի համայնքապետարանի կողմից ըստ անհրաժեշտությամբ սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ մեկ անձից գնելու և ՀՀ Զինված Ուժերին անհրաժեշտ նյութերով ապահովելու համար: |