ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 44
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրերի աշխատանքների մրցույթները հայտարվել են գնանշման հարցման գնման ձևով, որի հրապարակումը տևում է 10 օր և Ալագյազ համայնքի եղանակային անբարենպաստ պայմանները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ալագյազ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված «Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման» և «Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման, Ռյա Թազա և Միրաք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման» աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության մրցույթների հայտարարությունները, գնումների գործընթացի համաձայն, կազմակերպել հրատապության սկզբունքով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
20 __ թ. ______________ ____
գ. Ալագյազ