14.05.24
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
08.05.24
Հանդիպում աշակերտների հետ
|
«Ազգային փոքրամասնությունները Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ալագյազի համայնքապետարանի խորհրդակցությունների դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը հյուրընկալել էր Ճարճակիսի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչուհի Ա. Ալեքսանյանին: Քննարկվեցին կրոնի, մշակույթի, ազգային ավանդույթների վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:
|
|
05.05.24
Ծննդյան շնորհավորանք
|
Հարգարժան պարոն Մախմուդով,Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ի սրտե շնորհավորում է Ձեր տարեդարձը։Այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանքները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը լիարժեք կծառայի մեր համայնքի և հասարակական կյանքի զարգացման գործին:Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման և թող Ձեր վաստակած սերն ու հարգանքը, որոնք պտուղներն են մարդկանց և աշխատանքի նկատմամբ նվիրումի ու պատասխանատվությամբ, ...
Մանրամասն |
|
01.05.24
Շնորհավոր մայիսի 1
|
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ:«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները:Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու ...
Մանրամասն |
|
15.04.24
Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ. ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը:Փոխհատուցման սահմանաչափեր՝•Գարի՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Վարսակ (ավյոզ)՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,•Կորնգան՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ,•Առվույտ՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ: Պարտադիր է դիմումը ներկայացնել մինչև ցանքս կատարելը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝1.Դիմում2.Անձը հաստատող փաստաթուղթ3.Սոց. քարտ4.Հողի սեփականության վկայական5.Սերմի սերտիֆիկատ (պարտադիր ուժի մեջ)6.Սերմի ...
Մանրամասն |
|
08.04.24
Հանրային քննարկում
|
2024թ. ապրիլի 10-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի գործող դպրոցի դահլիճում տեղի կունենա «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրում 144 տեղ/հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ alagyazhp@mail.ru, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |