Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ալագյազ համայնքի սիրելի բնակիչներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական իրավիճակը՝ կոչ ենք անում.

1.Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
2.Հաճախակի լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես՝ սնունդ ընդունելուց առաջ,
3.Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:

Բոլորիդ ցանկանում ենք առողջություն...

Հարգանքով՝ Ալագյազի համայնքապետարան

17.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿարևորՀայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում (կամ նմանատիպ այլ իրավիճակներում) Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից իր աշխատանքները կազմակերպում է նաև ՀԵՌԱՎԱՐ եղանակով:Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։Քաղաքացիները և իրավաբանական անձինք, չներկայանալով համայնքապետան, կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ.• Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ... Մանրամասն
18.12.19 ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄ
18․12․2019թ․ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Կառավարության հաստատած և Ալագյազի համայնքապետարանի կողմից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների և Համայնքապետարանի վարչական շենքի բացման արարողություն։Միջոցառման ժամանակ ամփոփվեցին Ալագյազի համայնքապետարանի կողմից 2019թ․ կատարված ծրագրերը։ Դրական գնահատելով կատարված աշխատանքների արդյունքները՝ պետք է արձանագրել, որ 2019 թվականին Ալագյազ համայնքը ևս մեկ քայլով առաջ գնաց իր զարգացման ճանապարհին։ Արդեն ունենք գրեթե ողջ համայնքի լուսավորություն, ունենք բնակավայրերի 50%-ի գազաֆիկացում, բնակավայրերի ջրի խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, բնակավայրերի ասֆալտապատման խնդիրը իր լուծման ... Մանրամասն
16.12.19 ․․․ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ․․․

Ալագյազի համայնքապետարանում իրականացվեց տարեվերջյան խորհրդակցություն Ալագյազ համայնքի ղեկավարի, վարչական բնակավայրերի ղեկավարների, ավագանիների, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։
Քննարկվեցին 2019 թվականի ընթացքում համայնքում իրականացված ծրագրերի, մասնավորապես՝ Կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրերի արդյունքները։
Պետք է արձանագրել, որ 2019 թվականին Ալագյազ համայնքը ևս մեկ քայլով առաջ գնաց իր զարգացման ճանապարհին։ Իսկ 2020 թվականին նախատեսվում է էլ ավելի մեծ քայլերով առաջ տանել Ալագյազ համայնքի զարգացումը՝ հնարավորինս ապահովելով բնակիչների ապահով, կիրթ, հարմարավետ կյանքը Ալագյազ համայնքում։

22.09.19 ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՒՆԵՑԱՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ

Ալագյազ համայնքի սիրելի բնակիչներ,

Մեծ ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Ալագյազի համայնքապետարանն արդեն ունի լիովին վերանորոգված վարչական շենք և անհրաժեշտ հնարավորություններ՝ մեր բնակիչներին ավելի որակյալ սպասարկելու համար։
Սեպտեմբերի 23-ից Համայնքապետարանն իր գործունեությունը շարունակելու է Ալագյազ բնակավայր, 2- րդ փ., շ 10 հասցեում գտնվող նոր վարչական շենքում։

Հարգանքով՝ Ալագյազի համայնքապետարան

1 2 3 4


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.

093-38-84-14

alagyaz.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner