12.09.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
03.09.25
Կայացավ ավագանու հերթական նիստը
|
Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ: Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝ Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների համար գումար հատկացնելու և Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին հարցերը: Նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=qJVJxxacDkA
|
|
01.09.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
|
📖Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները: Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ...
Մանրամասն |
|
01.09.25
Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին
|
Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
|
|
22.08.25
Կանգառների կառուցում
|
Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների կառուցման աշխատանքներ:
|
|
21.08.25
Կրթահամալիրի կառուցում Ռյա Թազա բնակավայրում
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում ընթանում են 144 տեղ հզորությամբ (144 աշակերտ և 40 մանկապարտեզի սան) կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |