Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N19 արտահերթ նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի նախագծերի պատրաստում և ծախսերի գնահատման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին,
2.Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների տեխ. հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին
3.Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման ծրագրի նախագծերի պատրաստում և ծախսերի գնահատման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին
4.Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների տեխ. հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին