13.10.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
05.10.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
 Սիրելի ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ձեր նվիրված աշխատանքը, անսպառ համբերությունն ու հոգատար վերաբերմունքը կարևորագույն դեր ունեն մեր երեխաների կրթության, դաստիարակության և ապագայի կերտման գործում։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք նոր սերնդի արժեքները, աշխարհայացքն ու մարդու կերպարը։ Ձեր անմնացորդ նվիրումը կրթության ոլորտին բարձրագույն գնահատանքի է արժանի։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ ուժ ու ոգեշնչում, ինչպես նաև նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և վեհ առաքելության մեջ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ձեր սաները դառնան ձեր ամենամեծ hպարտությունն ու պարգևը։
|
|
25.09.25
Մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ հողօգտագործողներ. ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանը սկսել է դիմումների ընդունման գործընթացը: Փոխհատուցման սահմանաչափը՝•Ցորեն 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ, 1 հա մակերեսի հաշվով ցանքսի նորման նվազագույն 300 կգ:Պարտադիր է դիմումը ներկայացնել մինչև ցանքս կատարելը: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 1.Դիմում 2.Անձը հաստատող փաստաթուղթ 3.Բանկային հաշվեհամար 4.Հողամասի սեփականության վկայական՝ համասեփականատեր լինելու դեպքում համաձայնություն համասեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամներից 5.Սերմի ...
Մանրամասն |
|
21.09.25
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր նորագույն պատմության ամենաօրինակելի և նշանակալից օրերից է․ մեր ժողովրդի ազատության և անկախության խորհրդանիշը։ Այս օրը ոչ միայն մեր պետականության վերածննդի փաստն է, այլև բոլորիս միասնական կամքի ու վստահության հաղթանակը։ Անկախությունը մեզ պարտավորեցնում է շարունակել ամրապնդել մեր պետականությունը, պահպանել մեր ազգային ինքնությունը, կերտել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք։ Մեր միասնական ուժով կարող ենք ապահովել խաղաղ ու լուսավոր ապագա մեր երեխաների և սերունդների համար։ Թող այս օրը լցնի բոլորիս սրտերը հպարտությամբ, համախմբվածության և հայրենասիրության ոգով։ Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, առողջություն ու նորանոր հաջողություններ։ 
|
|
20.09.25
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն
|
 Մալխաս Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 10-1 հաշվով հաղթեց ճապոնացի ըմբիշին ու դարձավ ոսկե մեդալակիր:
|
|
19.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |