17.05.24
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
14.05.24
Կայացավ ավագանու հերթական նիստը
|
Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի մայիսի 14-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ: Նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=ugl2EzBTEBw&embeds_referring_euri=https%3A%2F%2Falagyaz.am%2F&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo
|
|
09.05.24
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև մեր ժողովրդի ներդրումը: Հազարավոր քաջարիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի:Մայիսի 9-ը մեզ համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 32-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ մեր ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ...
Մանրամասն |
|
08.05.24
Հանդիպում աշակերտների հետ
|
«Ազգային փոքրամասնությունները Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ալագյազի համայնքապետարանի խորհրդակցությունների դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը հյուրընկալել էր Ճարճակիսի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչուհի Ա. Ալեքսանյանին: Քննարկվեցին կրոնի, մշակույթի, ազգային ավանդույթների վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:
|
|
05.05.24
Ծննդյան շնորհավորանք
|
Հարգարժան պարոն Մախմուդով,Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ի սրտե շնորհավորում է Ձեր տարեդարձը։Այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանքները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը լիարժեք կծառայի մեր համայնքի և հասարակական կյանքի զարգացման գործին:Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման և թող Ձեր վաստակած սերն ու հարգանքը, որոնք պտուղներն են մարդկանց և աշխատանքի նկատմամբ նվիրումի ու պատասխանատվությամբ, ...
Մանրամասն |
|
01.05.24
Շնորհավոր մայիսի 1
|
Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ:«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները:Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |