31.12.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
29.03.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովությոան պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը հաստատելու մասին:
|
|
22.03.24
🌱ՀՀ բոլոր մարզերում այս տարի իրականացվելու է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
|
Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։Փոխհատուցման սահմանաչափեր՝• հացահատիկային մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ...
Մանրամասն |
|
11.03.24
📢Մրցույթ
|
Հայտարարվում է Էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման մրցույթ՝Արագածոտնի, Արարատի, Արմավիրի,Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղական բնակավայրերի լուսավորության ենթակառուցվածքների բարեկարգման համար։ Նախագծի նպատակն է• Արդիականացնել համայնքների/բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները,• Բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունը,• Նպաստել ընդհանուր բարեկեցությունը, նվազեցնել համայնքների էներգետիկ ծախսերը:Նախագիծն իրականացվելու է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնելու է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաշարը հետևյալ հղումով՝ https://bit.ly/Solarp24Հայտերի ...
Մանրամասն |
|
01.03.24
Կայացավ ավագանու արտահերթ նիստը
|
Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի մարտի 1-ին կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու վեց անդամ: Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց Ալագյազ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին որոշումը՝ Ռոման և Մալխաս Ամոյանների անվան նոր մարզադպրոց կառուցելու համար: Նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=hncV9RMtKWo&embeds_referring_euri=https%3A%2F%2Falagyaz.am%2F&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |