Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 73

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՋԱՄԱԼ ՍԱՅԻԴԻ ՄԱԽՄՈՒԴՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արտյոմ Սաքանյանի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024EWY89Q) և Ջամալ Մախմուդովի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 5-րդ փողոց 7 հասցեում 2013 և 2015 թվականներին ինքնակամ կառուցված 86 քմ արտաքին մակերեսով բնակելի տան կցակառույցը և 143.3 քմ արտաքին մակերեսով անաշնաշենքերը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Շենք շինությունների համար 1քմ-ը՝ 631 դրամ, ընդհանուր 229.3 քմ 144690 (մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
3.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին կատարել համապատասխան ձևակերպումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ. Ալագյազ