Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 22

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՌԱՇԻՏ ՄՐԱԶԻ ՍԱԴԵՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024FWXS3T) և Ռաշիտ Սադեյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 11-րդ փողոց տուն 12 հասցեում ինքնակամ կառուցված 26,59 քմ մակերեսով 2019 թվականին կառուցված բնակելի տունը ճանաչել օրինական:
2.Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր գումարը կազմում է 16779 (տասնվեց հազար յոթ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ: Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                       Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ

 

2025թ. ապրիլի  15
գ․ Ալագյազ