 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 41
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԺՈՐԱ ՇԱԼԻԿՈՅԻ ՉՈԼՈՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 176-րդ հոդվածով և 217-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայրի ղեկավար Ժորա Շալիկոյի Չոլոյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայրի վարչական ղեկավար Ժորա Շալիկոյի Չոլոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2024 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 9-ը ներառյալ:
2.Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները 2024 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 9-ը ներառյալ դնել Ռյա Թազա բնակավայրի վարչական ղեկավար Ռոստամ Բրոյանի վրա՝ առանց վարձատրության:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ
2024թ. հուլիսի 04
գ․ Ալագյազ