Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 81

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-րդ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵԴԱ ԿՆՅԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Սեդա Հաջիի Կնյազյանի դիմումը, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոց 3 հասցեում գտնվող բնակելի տունըանասնաշենքը և ավտոտնակը օրինական ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ հետով սահմանված պայմաններին, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այդ կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտերի օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական նորմերի և կանոնների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված 20245LTSVX հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել քաղաքացի Սեդա Հաջիի Կնյազյանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոց 3 հասցեում գտնվող 02-014-0006-0003 կադաստրային ծածկագրով հողամասում 1960թ-ին կառուցված  բնակելի տունը, անասնաշենքը և 1970թ.-ին կառուցված ավտոտնակը օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված շենք շինությունները կառուցվել է մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ. Ալագյազ