 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 24 Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34-րդ հոդվածներով, «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշման 7-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Պլանի II գլխի բաժին 1-ում «2912» թվերը փոխարինել «2820» թվերով: Անասնաբուծությունը «5290» գլուխ խոշոր թվերը փոխարինել «4874» թվերով, «5120» գլուխ մանր թվերը փոխարինել «6052» թվերով:
2.Հավելված 2-ում և 3-ում բնակչության «2912» թիվը փոխարինել «2820» թվերով:
3.Հավելված 5-ում բնակչության հատուկ սպասարկումների 2 «Վալերիկ Կորիյան 093096943» բառերը և թվերը փոխարինել «Ռոման Ուսուբյան 041121595» բառերով և թվերով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ
2025թ. ապրիլի 07
գ․ Ալագյազ