 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 34
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԻԱՇԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՀԱՐՄՈՒՇ ՌՈՍՏԱՄԻ ԱՍՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ 37-րդ և 38-րդ, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 24-րդ, ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2024 թվականի N ԱՐԱԴ 4192/02/22 վճիռը, ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Կանիաշիր վարչական բնակավայրի բնակիչ Ռոստամ Մամուդի Ասոյանի դիմումը և Ալագյազ համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 31-ի եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Կանիաշիր վարչական բնակավայրի անգործունակ բնակիչ 11.08.2004 թվականին ծնված Հարմուշ Ռոստամի Ասոյանի նկատմամբ սահմանել խնամակալություն:
2.Հարմուշ Ռոստամի Ասոյանի խնամակալ նշանակել վերջինիս հորը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Կանիաշիր վարչական բնակավայրի բնակիչ Ռոստամ Մամուդի Ասոյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ
2024թ. հունիսի 06
գ․ Ալագյազ