Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 36

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետի դրույթներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 16 հունվարի 2024 թվականի թիվ 5 որոշումը, ինչպես նաև Յուրա Մարգարյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող և Յուրա Մարգարյանի սեփականության իրավունքով պատկանող 1-ին փողոց 36 հասցեի հասարակական գործառնական նշանակության հողամասում տալ հասարակական շինության կառուցման աշխատանքների շինարարական թույլտվություն:
2.Վերահսկողությունը դնել Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խուդոյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                       Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ

 

2024թ. հունիսի  13
գ․ Ալագյազ