Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 38

ՍՈԿՐԱՏ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԲԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի թիվ 31 որոշումը և Ալագյազի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 27.06.2024թ. արձանագրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.2024 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Սոկրատ Արտավազդի Բարոյանի (Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, Ճարճակիս վարչական բնակավայր, 1-ին փողոց, 1/1, անձնագիր՝ AT0480098, տրված՝ 14.10.2019թ., 001-ի կողմից) հետ կնքել Ալագյազ համայնքին պատկանող) Ճարճակիս վարչական բնակավայրի 3-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող 02-037-0014-0017 կադաստրային ծածկագրով 0.06052 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական գործառնական նշանակության հողամասի առք ու վաճառքի պայմանագիր:
2.Անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 147144 (մեկ հարյուր քառասունյոթ հազար հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խուդոյանին կատարել առուվաճառքի ձևակերպումները և համանքապետարանի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                       Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ

 

2024թ. հունիսի  27
գ․ Ալագյազ