 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒԼԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 39
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «ՏեղակաՆ ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 16-ի N2 որոշումը, հաշվի առնելով Ալագյազ համայնքի ղեկավարի և Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքները 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Ալագյազ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի կառավարչական ապարատի 4112 (պարգևատրումներ և դրամական խրախուսանքներ) հոդվածից հաշվարկել, որպես պարգևատրում հատկացնել՝
1.Ալագյազ համայնքի ղեկավարին շնորհել իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում։
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակիցներին և վարչական ղեկավարներին պարգևատրել հետևյալ կարգով՝
2.1 Վեց ամսից մինչև 1 տարի աշխատողներին պաշտոնային դրույքաչափի 50 %-ին համարժեք պարգևատրում:
2.2 Մեկ տարի և ավել աշխատողներին պաշտոնային դրույքաչափին համարժեք պարգևատրում:
3.Հանձնարարել համայնքապետարանի գլխավոր հաշվապահին կատարել վճարումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ջ. ՄԱԽՄՈՒԴՈՎ
2024թ. հուլիսի 03
գ․ Ալագյազ