Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 80

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 5-ի N 01/1/07348-2024 գրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի ղեկավարի 12 հունվարի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N12-Ա որոշման հավելված N1-ում կատարելու հետևյալ լրացումներ՝

1.Իրավունքների և պարտականությունների 7-րդ մասում ավելացնել՝ 

խը) Իրականացնում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը ստուգելու (կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով) գործառույթը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ. Ալագյազ