Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է ամանորյա տոներին նվիրված միջոցառումներ և համայնքի զարդարումը և Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «կառավարչական ապարատ» ծրագրի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 500000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի տոնածառի ձեռքբերման և զարդարման ապրանքների համար և 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություն) հոդվածից մինչև 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ամանորյա միջոցառման կազմակերպելու համար: |