Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 53
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2021 թվականի N 53

ՀԱՄԶԱ ՋԱՄԱԼԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ, ԽԱՆՈՒՄ ՄԻՐԶԱՅԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ, ՋԱՄԱԼ ՀԱՄԶԱՅԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ, ՇԱՀԱՆ ՀԱՄԶԱՅԻ ԱՎԴԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ ՋԱՄԻԼԱ ՀԱՄԶԱՅԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին » ՀՀ Կառավարության 12․04․2001թ․ թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի, 15-րդ կետի ա/ ենթակետի, «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին » ՀՀ Կառավարության 31․12․1998թ․ թիվ 867-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերի, 2005թվականի դեկտեմբերի 29-ի ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Համզա Ջամալի Ավդալյանի լիազորված անձ Ֆերզ Ջամալի Ավդալյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել Համզա Ջամալի Ավդալյանի, Խանում Միրզայի Ավդալյանի, Ջամալ Համզայի Ավդալյանի, Շահան Համզայի Ավդալյանի և Ջամիլի Համզայի Ավդալյանի համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի, Սիփան բնակավայրում գտնվող, վերջինիս  ընդհանուր հատկացված 2 հա հողամասից ավել օգտագործվող 0.5149 հա հողամասի (տնամերձ, կադաստրային ծածկագիր 02-097-0010-0010) մինչև 20 տոկոս 0.4 հա հողամասի նկատմամբ։
2․Համզա Ջամալի Ավդալյանի, Խանում Միրզայի Ավդալյանի, Ջամալ Համզայի Ավդալյանի, Շահան Համզայի Ավդալյանի և Ջամիլի Համզայի Ավդալյանի կողմից ավել օգտագործվող 0.1149 հա հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսը վճարելու պայմանով 48948 (քառասունութ հազար ինը հարյուր քառասունութ) ՀՀ դրամ։
3․02-097-0010-0010 ծածկագրով 0,7649 հա տնամերձ հողամասին տրամադրել 5-րդ փողոց 16 հասցե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner