Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԿԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 03 հունիսի 2021թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 37 որոշումը և ՀՀ կառավարության 16 դեկտեմբերի 2021թ. N 2094-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Արխիտեկտ» ՍՊԸ-ի միջև 31 մայիսի 2021 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-21/12 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 29.11.2021թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 65250 (վաթսունհինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ փոխանցել «Արխիտեկտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner