Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 58
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2021 թվականի N 58

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 28 որոշմամբ թույլատրված Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի անսարք ավտոմեքենան օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպված աճուրդը չի կայացել ոչ մի գնորդ չլինելու պատճառով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի, 264 SL 23 հաշվառման համարանիշի, 2007 թվականի արտադրության, /նույնականացման համար՝ LVVDA11AX7D018767/ մարդատար ավտոմեքենան օտարելու նպատակով կազմակերպել աճուրդ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
2.<<CHERY A15>> մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանել 288000 (երկու հարյուր ութանասունութ հազար) ՀՀ դրամ համաձայն անկախ գնահատող ԱՁ Աշոտ Արամայիսի Հովհաննիսյանի կողմից տրված 29 հոկտեմբերի 2021թ գնահատման, որպես աճուրդի մասնակցության նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ը:
3.Սահմանել, որ աճուրդով ավտոմեքենայի օտարման դեպքում ավտոմեքենայի առք ու վաճառքի ձևակերպման ծախսերը իրականացվելու է գնորդի կողմից:


Կողմ -6

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner