|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 ապրիլի 2021 թվականի N 27 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի 2021թվականի մարտի 27-ի N16 որոշումով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղ «Արագած» ՇԷՑ-ի պետ Մ. Սողոմոնյանի 2021թվականի ապրիլի 2-ի N015 գրությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2021թվականի բյուջեի «Փողոցների լուսավորության» ծրագրի 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից մինչև 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ օգտագործել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող Ալագյազ վարչական տարածքում գտնվող թվով 42 լուսատուների և նախկինում այրված թվով 15 լուսատուների վերանորոգման և ըստ անհրաժեշտության՝ նորով փոխարինելու համար: |
Կողմ -5 ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|