Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 61
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2020 թվականի N 61

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՄՇԼՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ. ՏՈՒՆ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԴԻԼԲԱՐ ՏԱՀԱՐԽԱՆԻ ՇԱՎՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ԾԱԾԿՈՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիլբար Շավոյանի գրավոր դիմումը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրի 2-րդ փողոց 1-ին նրբ. տուն 5 հասցեում գտնվող բնակելի տունը, անասնաշենքը և ծածկոցը օրինական ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի 8, 11 և 22.1 կետերի պահանջներով, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Արագածոտնի մասնաճյուղի 07.09.2020թ. N569 գրությունը և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ հետով սահմանված պայմաններին, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այդ կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտերի օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական նորմերի և կանոնների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել քաղաքացի Դիլբար Տահարխանի Շավոյանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրի 2-րդ փողոց 1-ին նրբ. տուն 5 հասցեում գտնվող 1991թ-ին կառուցված բնակելի տունը և 1996թ-ին կառուցված անասնաշենքը և ծածկոցը օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner