Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 24
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2021 թվականի N 24

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՌՅԱ ԹԱԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՄՐԱԶ ՌԶԳԱՆԻ ՀԱՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով և նշյալ որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցներ Ա. Գրիգորյանի և Պ. Մխիթարյանի բանավոր եզրակացությունները, Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի ղեկավար Իշխան Բրոյանի գրությունը, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի 2021թվականի ապրիլի 30-ի N ՔՏՄ/09․2․4/4866-21 գրությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Փոթո» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքը և կառույցների սեփականատիրոջ կողմից լիազորված անձի 29.01.2021թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի 5-րդ փողոց 2 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 24.05.2017թ. տրված N24052017-02-0020 վկայական) քաղաքացի Մրազ Ռզգանի Հասանյանին պատկանող 02-092-0007-0007 ծածկագրով 0,1601 հա մակերեսով հողամասում ինքնակամ իրականացրած 751,4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինությունը) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ .1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ալագյազ համայնքի բյուջեի N900485051081 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Ն որոշմամբ հաշվարկված 661232 (վեց հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3)Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ալագյազ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6.Համարել փոփոխված 02-092-0007-0007 ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner