Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 70
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2020 թվականի N 70

ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի և «Ռաֆֆ գրուպ» ՍՊԸ-ի միջև 16.09.2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/04, Ալագյազ համայնքի ղեկավարի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 21.09.2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՁԲ-20/18, Ալագյազ համայնքի ղեկավարի և «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ի միջև 01.10.2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՊՁԲ-20/01-01 և  Ալագյազ համայնքի ղեկավարի և «Դամկար» ՍՊԸ-ի միջև 23.09.2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՊՁԲ-20/01-02 պայմանագրերը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև կնքված 24.08.2020թվականի N3360934 պայմանագիրը Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին 2020թվականի ֆոնդային բյուջեից օգտագործելու հետևյալ գումարները՝
1.«Կառավարչական ապարատ» ծրագրի 5113 (շենք շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 3599000 (երեք միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամը փոխանցել «Ռաֆֆ գրուպ» ՍՊԸ ընկերությանը՝ Ալագյազի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերակառուցման աշխատանքների համար,
2.«Կառավարչական ապարատ» ծրագրի 5113 (շենք շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 65000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամը փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ ընկերությանը՝ Ալագյազի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության համար,
3.«Կառավարչական ապարատ» ծրագրի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից 2118000 (երկու միլիոն մեկ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամը փոխանցել «Ույուտ Սենթր» ՍՊԸ ընկերությանը՝ Ալագյազի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի կահույքների ձեռքբերման համար,
4.«Կառավարչական ապարատ» ծրագրի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից 817200 (ութ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամը փոխանցել «Դամկար» ՍՊԸ ընկերությանը՝ Ալագյազի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի կահույքների ձեռքբերման համար:


Կողմ -5

ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner