Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2021 թվականի N 17

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը  և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 18 հունվարի 2021թվականի N5 որոշումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ալագյազ համայնքի վարչական տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունների հայտերը բավարարել և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն  2021 թվականի համար՝
1.1 Բրոյան Ալիկ ԱՁ 
1.2 Զինա Մհոյան ԱՁ
1.3 Ղասմ Շաբոյան ԱՁ
1.4 Մայանա Ալոյան ԱՁ
1.5 Հովհաննես Խաչատրյան ԱՁ
1.6 Զարյա Դավոյան ԱՁ
1.7 Սուրեն Մուրազյան ԱՁ
1.8 «Շուշանի Պլաստ» ՍՊԸ

    2. Ալագյազ համայնքի վարչական տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունների հայտերը բավարարել և տալ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն 2021թվականի համար:
2.1 «Գառնի Գասպարյան» ԱՁ
2.2 «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ
2.3 «Անիթով» ՍՊԸ
2.4 «Վանուշ Մարգարյան» ԱՁ
  3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Ալագյազ համայնքի ավագանու 2021թ. հունվարի 18-ի թիվ 5 որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
    4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner