Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 83
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 83


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ, ՌՅԱ ԹԱԶԱ ԵՎ ԿԱՆԻԱՇԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ և ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 20-ի N 25 որոշումը, Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. N32 որոշումը և ՀՀ կառավարության 03 դեկտեմբերի 2020թ. N 1981-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 13 ապրիլի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02 պայմանագիրը

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ճարճակիս Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում) Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1170000 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner