Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2021 թվականի N 17

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՄՇԼՈՒ, ՍԻՓԱՆ ԵՎ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N32 որոշումը և ՀՀ կառավարության 03 դեկտեմբերի 2020թ. N 1956-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Լայն Շին» ՍՊԸ-ի միջև 31 հուլիսի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/03, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 13 ապրիլի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԱՇՁԲ-20/02-02, Ալագյազի համայնքապետարանի և «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 10 սեպտեմբերի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՇՁԲ-Հ-20/02, Ալագյազի համայնքապետարանի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 31 հուլիսի 2020 թվականի կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/03 պայմանագրերը և հիմք ընդունելով ավարտական ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցում) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի՝
1.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 8567000 (ութ միլիոն հինգ հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Լայն Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
2.5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 308750 (երեք հարյուր ութ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
3.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 50745,5 (հիսուն հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ հիսուն լումա փոխանցել «Պրոֆ էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը,
4.5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 162500 (մեկ հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը


Կողմ -7

ԿՈՏՈՅԱՆ ՌՈՍՏԱՄ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner