Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 67
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2020 թվականի N 67

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի և «Տամո Շին» ՍՊԸ-ի միջև 31 հուլիսի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/03 և N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ԳՀԾՁԲ-20/04 պայմանագրերը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին՝

1.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի ճանապարհներ ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 1180000 (մեկ միլիոն մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողության վճար՝ համայնքի մասնաբաժին:
2.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի Գազաֆիկացում ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 87500 (ութսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Տամո Շին» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության վճար՝ համայնքի մասնաբաժին:


Կողմ -5

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՋԱՄԱԼ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner